Sun. Apr 14th, 2024

Կարևոր Lուր։ ԱՄՆ–ն՝ Ադրբեջանին էլ զենք չի տրամադրելու․ Ինչ է կատարվել

Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմական և այլ տեսակի օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր, իսկ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել…

«Մենք հասկացրինք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ խաղաղության ճանապարհին առաջընթաց չենք տեսել: Այսպիսով, չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր, դատապարտել [Բաքվի] գործողությունները»,- ասել է դիվանագետը։

«Մենք բազմիցս ազդարարել ենք <…>, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը միանգամայն անընդունելի է»,- նշել է Օ’Բրայենը։

Նա խոստովանել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների ուշադրությանն է ներկայացրել նման ծրագրերի բացակայության մասին տեղեկություն։

«Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ իրենք նման մտադրություն չունեն: Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին և ցանկացած նշանի, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ։

Ինչպես նշեցի, մենք նրանց ասել ենք, որ սովորականի պես գործերին վերադառնալու հնարավորություն չկա, քանի դեռ խաղաղության պայմանագիրը մնում է չկնքված։»,- ընդգծել է նա։

 

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *