Sun. Apr 21st, 2024

Երևանում երեկ 2 տղա է ինքնասպանություն գործել

Просмотры: 209
Oragir.News-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 15-ին, ինքնասպանության 2 դեպք է տեղի գրանցվել։ «Տարբեր ժամերի, տարբեր վայրերում քաղաքացիներ են իրենց կամուրջից ցած նետել ու մահացել։ Այս պահին դատաբժշկական փորձաքննություն է կատարվում»,- ասաց մեր աղբյուրը։ Երեկ տեղի ունեցած ինքնասպանությունների մասին Ոստիկանության պաշտոնական կայքում որևէ հրապարակում չկա, ուստի Oragir.News-ը Ոստիկանությունից հետաքրքրվեց, թե արդյոք երեկ ինքնասպանության 2 դեպք է եղել, սակայն մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 17 ամյա տղա է ինքնասպան եղել։ «Երեկ կամրջից իրեն նետել (ինքնասպան) է նույնասեռական մի տղա։ Մեր գրասենյակում իր առաջին և վերջին ծննդյան հավաքույթը արեց։ Վերջին անգամ 4 օր առաջ էի տեսել մեր գրասենյակում,թակեց աշխատասենյակիս դուռը ու ասաց՝ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մեր համայնքի համար այսքան բան եք անում։ Լուրեր են շրջանառվում, որ հոմոֆոբ ընտանիքի պատճառով է գնացել այդ քայլին (դեռ չճշտված)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Մարտիրոսյանը։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *