Sat. Apr 20th, 2024

Լեռնային Ղարաբաղի հայերից շատերն իրենց համար այդ վայրից հեռանալու դժվար որոշում են կայացրել, բայց միևնույն ժամանակ ես ելնում եմ նրանից, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը մեծ դեր է խաղացել, առաջին հերթին, սեպտեմբերի 20-ին զինադադարի հասնելու և Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու գործում՝ մինչ նրանց զանգվածային դուրս գալը Ղարաբաղից։ Մեր զինվորականներն ուղեկցել են տարհանման շարասյուներին՝ ապահովելով կարգն ու անվտանգությունը։ Ցավոք, մեր զինծառայողներից վեցը զոհվել են մարտական հերթապահության ժամանակ։

Բացի այդ, շփումներ են անցկացվում նաև Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև նույնպես լուծվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Մեր զորակազմի դերակատարումը պահանջված է, և ենթադրում եմ, որ ապագայում այն ևս անհրաժեշտ կլինի։ Նախ, մնում է այն հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվի և կլուծվի այն հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորակազմի հետագա մնալու եղանակները», — ասել է Գալուզինը։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *