Sat. Apr 20th, 2024

Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան. Զախարովան` «Բաստիոնների» մասին

Просмотры: 358
Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների պայմաններում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ մատակարարելու օգուտների մասին փաստարկները բավականին միամիտ են թվում։ Նրանց համար, ովքեր հետաքրքրված են՝ Ուկրաինայում դրանք ցույց տվեցին շատ ցածր արդյունավետություն իրական մարտական ​​պայմաններում»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ եթե նշված տեխնիկան ուղղակի ցուցադրվեն հրապարակներում, ապա միգուցե այդ առաքումներն իմաստ ունեն։ «Բայց եթե ուզում եք նայել դրանց արդյունավետությանը, ապա կարող եք գալ Ռուսաստանի Դաշնություն, և ռուս զինվորականները ձեզ կասեն»,– նշել է նա։

Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում։

«Իսկ թե ինչպես այս մեքենաները կկարողանան պաշտպանել Հայաստանի տարածքը, մնում է առեղծված»,– նշել է դիվանագետը։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *