Sat. Apr 20th, 2024

Ռուբեն Վարդանյանը հայկական արմատներով ռուս առաջատար գործարար է, սոցիալական ձեռներեց եւ վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Նա իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների (SDG) եւ մարդասիրական խնդիրների լուծման ոլորտներում  իրականացվող բազմաբնույթ ու լայնածավալ նախագծերում: Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը տարբեր երկրների իրենց գործընկերների հետ ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի կոմերցիոն եւ բարեգործական բնույթի ներդրումներ են կատարել սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերում աշխարհով մեկ, որոնք ուղղված են մարդու զարգացումը խթանող ներառական էկոհամակարգի ստեղծմանը: Այդ նախագծերից են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Ռուսաստանի ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը եւ UWC Դիլիջան միջազգային դպրոցը Հայաստանում, զբոսաշրջության եւ ուրբանիստական զարգացման,
ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում մշակութային ու պատմական ժառանգության պահպանման ծրագրեր, առեւտրային, հետազոտական ու կրթական ծրագրեր՝ կապված իրավահաջորդության ու ժառանգորդության պլանավորման հետ, մարդասիրության մասնագիտացմանն ուղղված սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր, էկոլոգիական հարթակը եւ բազմաթիվ այլ ծրագրեր:

1990-ականների վերջում եւ 2000-ականների սկզբին Ռուբեն Վարդանյանն այն խմբում էր, որը նախաձեռնեց Ռուսաստանի եւ Հայաստանի ապագայի մասին հանրային քննարկում: 1999 թ. արհեստավարժ այլ կառավարիչների հետ Մոսկվայում նա հիմնադրեց «Ակումբ 2015»-ը, իսկ 2002-ին հայկական ծագումով ամերիկացի գյուտարար, ձեռներեց եւ բարերար Նուբար Աֆեյանի եւ այլ գործընկերների հետ նա սկսեց «Հայաստան 2020» նախագիծը: Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների՝ այսօրվա զարգացման  ուղղված շատ ծրագրեր այս նախաձեռնությունների ուղղակի արդյունքն են:

Ձեռնարկատիրական գործունեության եւ բարեգործության համար Ռուբեն Վարդանյանն արժանացել է ռուսական ու միմջազգային բազմաթիվ մրցանակների։ Դրանցից են կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհված  «AIB Նախագահական մրցանակը» եւ «Common Ground Awards»-ը, որ շնորհվում է «Search for Common Ground» միջազգային ոչ առեւտրային կազմակերպության կողմից՝ հակամարտությունների կարգավորման, տեղական համայնքների զարգացման եւ խաղաղության ամրապնդման բնագավառներում ակնառու ձեռքբերումների համար։ 2001 թվականին «Fortune» ամսագիրը նրան անվանեց «նոր սերնդի 25 ծագող աստղերից մեկը», իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան դասեց աշխարհի ապագա 100 առաջնորդների շարքը: Ռուբեն Վարդանյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւ) եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է, որոնք ստացել է ազգային շահերի պաշտպանության գործում իր ունեցած նշանակալի ավանդի եւ ի շահ Հայաստանի բազմամյա ու բեղմնավոր գործունեության համար։

Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Շուտով նա կբողոքարկի տվյալ որոշումը․․․ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ՝ ՀՀ-ի шրձшգшնքը՝ Մпuկվщյի шռшջшրկին…

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *