Sat. Apr 20th, 2024

Միշտ ուրախ, հումորով, էներգետիկ մարդ, որը շրջապատին վարակում է իր դրական էներգիայով և սիրում է շփվել իրենից երիտասարդների հետ: Ասում է՝ այդպես ինքն էլ է երիտասարդ մնում: Եվ իսկապես, քչերը կարող են գուշակել, որ հումորիստ, դերասան Արմուշն արդեն 42 տարեկան է:

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխված կյանքի, հոր մահվան, 20 տարի անց վերամիավորված ընտանիքի մասին: Միշտ ժպտացող դերասանի կյանքում ամեն բան չէ հարթ եղել, նա հիշեց բանակային տարիներին տեղի ունեցած դաժան մի դեպք, որից հետո կյանքի իր ընկալումը հիմնովին փոխվել է:

Արմուշը միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում կնոջ՝ Լուսինեի մասին: Ասում է, որ ուղղակի գժվում է նրա համար: Դերասանն առաջին անգամ խոսել է մինչև Լուսինեի հետ հարաբերությունները քաղաքացիական ամուսնություն ունենալու, նշանված լինելու, բայց Լուսինեի շնորհիվ սերն այլ կերպ հասկանալու մասին:

40 տարեկանից հետո գժոտ կյանք է սկսվում — Չնայած Արմուշին շատերն ընկալում են ավելի երիտասարդ, նա արդեն 42 տարեկան է: Ասում է՝ 40-ից հետո կյանքը նոր փուլ է մտնում: «30-38 տարեկանում գիտակցում ես պատասխանատվությունդ, պարտականություններդ, բայց դեռ կա ջահելական կյանքը: Հիմա էլ ջահելությունը չի բացակայում, սակայն ամեն ինչ ավելի լուրջ է:

38-40 տարեկանում ինձ մոտ միջին տարիքի անցումային դեպրեսիա էր: Ես չէի գիտակցում, որ դեպրեսիվ վիճակում եմ, սակայն անկախ ինձնից ագրեսիվ էի, անտրամադիր: Այդ փուլն անցնելուց հետո ինձ մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Կարծես երիտասարդը նոր զգա՝ ինչ է կյանքը: 40-ում ամեն ինչ շատ բուռն է դառնում, նույնիսկ, ռոմանտիկ եմ դարձել, նախկինում այդպիսին չէի, սկսել եմ կնոջս ավելի շատ սեր խոստովանել, երեխաներիս հետ ավելի շատ շփվել:

 

Ավելի շատ եմ կապվել մարդկանց, ընտանիքիս հետ: Ավելի ռոմանտիկ դարձա: Մի խոսքով՝ 40-ից հետո գժոտ կյանք է սկսվում, որովհետև և՛ գիտակից ու իմաստուն ես, և՛ երիտասարդ,- ասաց դերասանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ ինքն իրեն չի ընկալում 42 տարեկան: -Հիմա զգում եմ, որ ավելի «նստած» եմ, սակայն էներգիաս երբեք չի պակասում: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այսպիսի էներգիա է տվել:

Երևի, դա ապրելակերպ է, որը գենետիկորեն է փոխանցվել ինձ: Մամայիս կողմում բոլորն անհավանական էներգետիկ են, արտաքնապես երիտասարդ երևալս էլ պապայիս գեներն են: Նա էլ է միշտ իր տարիքից երիտասարդ երևացել: Կինս 7 տարի է փոքր ինձնից: Նա էլ է ինձ երիտասարդ պահում: Լուսինեն ինձ միշտ լրացրել է»:

 

Թե՛ «Վիտամին»-ում, թե՛ «32 ատամ»-ում Արմուշն ավագն է եղել: Ասում է՝ միշտ երիտասարդների հետ շփվելը ևս իրեն երիտասարդ է պահում․ «Միաժամանակ, ընկերներս շատ հասուն են, միշտ կարողացել եմ իրենց դիմել խորհրդի համար: Օրինակ՝ Վաչեն ինձնից 9 տարի փոքր է, բայց մեր մտքերը միշտ համահունչ են»: Դեպրեսիայի մեջ էի, ինչն անդրադառնում էր ընտանիքիս վրա — Արմուշը պատմեց, որ 40-ին նախորդած դեպրեսիվ շրջանն անդրադարձել է նաև ընտանիքի ու սիրելիների հետ հարաբերությունների վրա:

«Լուսինեն ամեն ինչ հանդուրժում էր: Տանը «տուրուդմբոց» չի եղել, բայց անիմաստ նյարդայնանալ, ձայն բարձրացնել եղել է: Միասին ամեն ինչ հաղթահարեցինք: Այդ շրջանում փորձեցի ինձ շեղել ձկնորսությամբ: Հանգստյան օրերին ասում էի՝ գնում եմ ձկնորսության, Լուսինեն ասում էր՝ շատ լավ ես անում, գնա: Հետո իմացա, որ ինձ մոտ անցումային տարիքի դեպրեսիա էր:

Կնոջս ասում եմ՝ շուտով քեզ է սպառնում նույն շրջանը: Հիմա արդեն ես եմ խաղաղությունս փոխանցում Լուսինեին, քանի որ իր հոգսը շատ է՝ տունը, երեխայի խնամքը, ամեն ինչ իր վրա է, արդեն ինքն էլ է ասում, որ ակնհայտ խաղաղ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա ինքն է շատ խաղաղ, Լուսինեն՝ հակառակը, քանի որ նրան խեղդում է Հայաստանի կարոտը, Դանին էլ «աջակցում» է նրան այդ հարցում:

Արմուշը նշեց, որ մայր ու որդի չեն համակերպվում Հայաստանից հեռու ապրելու մտքի հետ: Հասարակության համար թեթև, հումորով, ժպտադեմ Արմուշը տանը չխոսկան է: Խոստովանում է՝ բարդ ամուսին է․ «Տանը ես չխոսական եմ, դա արդեն բարդություն է: Երեխաներս սպասում են աշխատանքից տուն գնամ, սկսում են հարցեր տալ, իսկ ես շատ կարճ եմ պատասխանում: Կան ընտանեկան հարցեր, որոնք կինս ուզում է քննարկել, ես «հա» ու «չէ» եմ ասում, ինչն իրեն հունից հանում է»:

Գժվում եմ Լուսինեի համար, նա իմ թուլությունն է — Արմուշի ընտանիքը 12 տարեկան է: Ասում է՝ իրենց ընտանիքի ամրության գաղտնիքն այն է, որ իրենք շատ են սիրում իրար: «Մեր ընտանիքի հենքն այն է, որ մենք իրար համար գժվում ենք անկախ ամեն ինչից: Ես իրոք շատ-շատ եմ սիրում իմ կնոջը, պաշտում եմ իրեն, բայց առաջ չէի արտահայտվում, բառեր չէի շռայլում:

 

Հիմա սկսել եմ նաև խոսել այդ մասին, ինչից Լուսինեն ուրախանում է: Ասում է՝ 12 տարին զուր չէր: Ես մտածում էի, որ իմ վարքով եմ ցույց տալիս, որ սիրում եմ իրեն, եթե այդ մասին ասեմ, արհեստական կլինի, իսկ հիմա անկախ ինձնից շատ եմ ասում»,- ասաց դերասանն ու հիշեց, որ Լուսինեին սիրահարվել է առաջին հայացքից, երկրորդ՝ պատահական հանդիպմանն էլ նրան ամուսնության առաջարկություն է արել:

Մինչև Լուսինեին հանդիպելը Արմուշը 2 անգամ նշանված է եղել, ունեցել է քաղաքացիական ամուսնություն: «23 տարեկանում առաջին անգամ նշանվեցի, սակայն բաժանվեցինք, 25-ում հանդիպեցի այլ աղջկա, որի հետ 3 տարի ապրեցինք: Այդ ժամանակ դեռ չէի ամուսնացել, ուղղակի ապրում էի իմ սիրած աղջկա հետ: Նրանից էլ բաժանվեցինք: 29 տարեկանում ևս մի անգամ

նշանվեցի, Լուսինեն Իսպանիայում էր, սակայն նա վերադարձավ Իսպանիայից, ներողություն խնդրեցի այդ աղջկանից ու…https://prolifeblog24.ru/%d5%a1%d5%b9%d6%84%d5%a5%d6%80%d5%ab%d5%bd-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%84%d5%a1/?fbclid=IwAR3b8POPxIEikVXmZTD43L0rir2-klmfeGHNH7f9m6RJ43YrffzsPZmW0b4

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *