Fri. Apr 19th, 2024

Ադրբեջանի կողմից ապօրինի ձե րբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *