Fri. Apr 19th, 2024

Երգչուհի Իվետա Մուկուչյանը «ֆեյսբուք»-ի իր էջում Արա Մարտիրոսյանի մահվան վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ ինքն ավելի վաղ մտավախություն ունեցել է Մարտիրոսյանի անժամանակ մա հվան մասին:

«Դժվար է լինել այդքան զգացմունքային, ամեն բան այդքան խորը վերապրել, երբ հատկապես արտիստ ես…

Արան ինձ ստիպում էր մտածել, աղոթել ու այդ թվում՝ տարիներ շարունակ անհանգստանալ իր համար: Պետք է անկեղծանամ․ ցավոք, գիտակցում էի՝ այս օրը գալու է, քանի որ գիտեի՝ ինչքան խորն էր նրա ներաշխարհը:

Ապրումներն ու զգացմունքներն այնքան մեծ են, որ երբեմն միայն մեկ կյանքը բավարար չէ ամբողջ աշխարհը քո ներսում տանելու համար․․․, բայց ես չէի պատկերացնում, թե այսչափ կոտրված կլինեմ…

Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր, մեկը, ում կարող էի լիովին վստահել, բեմ կիսել,
ունենալ պահեր, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձանից:

R.I.P Արա ջան…, դու հեռացար մեզանից քո սիրելի մոր մա հվան 40-րդ օրը։ Գիտեմ, որ քո հոգին հենց հիմա լավ ձեռքերում է»:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *