Sat. Apr 20th, 2024

Yeti Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կործանվել է հունվարի 15-ին Նեպալի արեւմուտքում գտնվող Պոխարա քաղաքի մոտ։ Նրա ընկնելու վայրում հայտնաբերվել է առնվազն 40 դի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։ Խոսքը ֆրանկո-իտալական ATR կոնցեռնի կողմից արտադրված ATR 72 միջին հեռահարության

ինքնաթիռի մասին է։ Այն կարող է տեղափոխել ոչ ավելի, քան 74 ուղևոր։ Ինքնաթիռում եղել է 72 մարդ՝ 68 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Նրանց թվում՝ 10 օտարերկրյա քաղաքացիներ, մասնավորապես՝ հնդիկներ, ավստրալացիներ, ֆրանսիացիներ և արգենտինացիներ։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 4 ռուս։

Վաղ առավոտյան Սարսափելի լուր․․ ինքնաթիռ է կործանվել․․Ցավոք բոլոր ուղևորները մահացել են,այդ թվում նաև․․

Ավիափոխադրողի ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլայի խոսքով՝ «դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ավիավթարից փրկվածներ»։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Նեպալում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Նովիկովը հաստատել է կործանված ինքնաթիռում գտնվող 4 ռուսաստանցիների մահը։«Ցավոք,

Վաղ առավոտյան Սարսափելի լուր․․ ինքնաթիռ է կործանվել․․Ցավոք բոլոր ուղևորները մահացել են,այդ թվում նաև․․

Ռուսաստանի Դաշնության չորս քաղաքացի է մահացել: Մենք մշտական ​​կապի մեջ ենք Նեպալի իշխանությունների հետ և անհրաժեշտ օգնություն կտրամադրենք զոհված ռուսների հարազատներին»,- ասել է Նովիկովը: Դեպքի վայրում են փրկարարները։

Իրավաբան.net

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *