Sat. Apr 20th, 2024

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար: Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թ շնամու ամեն տեսակի հա րձակումներից և դիվական ազդեցություններից։ Շնորհիր որդուս քաջ առո ղջություն, իր հետ ծառայող զի նակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։ ԱՄԵՆ

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *