Fri. Apr 19th, 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին:

Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:

Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի:

Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ»:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *