Sun. Apr 14th, 2024

Խոսելով իր ամուսնու հորՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, սիրված երգչուհին նշել է, որ նախընտրում է լինել այն կողմում, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա գործով ապացուցված:
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեցխեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի ու սիրված երգչուհի Սիրուշոն խոսելով իր ամուսնու հոր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։

Նա հիշել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին ասել էր, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում նրա դեմ, փորձում են ջնջել նրա անցած ուղին ու սուտ մեղադրանքներ վերագրել, առաջարկել էր հերքել կամ ինչ-որ բան ասել:

«Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»: Ցավոք, այդպես չեղավ»,–գրել է երգչուհին:

Ստեղծված իրավիճակից հետո Սիրուշոն հասկացել է, որ որքան երկար ես լռում, այնքան շատ են հորինվում պատմություններ:

«Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը, չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *