Sun. Apr 14th, 2024

Այսքան ժամանակ չեմ իմացել,որ սովորական ռեհանը այդքան բուժիչ հատկություններ ունի․․․Այն հրաշքներ է գործում։ Հնդկաստա-
նում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այն-
քան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ ասում
են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»:

Նախևառաջ, ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը ինքնին հիվանդություն
չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ
միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճա-
նի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:

Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխ-
արգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային
համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը:

Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջա-
նառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը:

Ռեհանի թուրմ

1ճ/գ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի կես
ժամ: Ապա քամեք և օրական 3 անգամ 1/3 բաժակ խմեք այս թուրմից՝ ուտելուց 30 րոպե հետո:Հակացուցված է հղիներին, բոլոր նր-
անց, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել,ինսուլտ, ունեն թրոմբոֆլեբիտ կամ ներքին վերջույթների թրոմբոզ, էպիլեպսիա, սրտի
իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ:։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *