Fri. Apr 19th, 2024

Այս տերևները բժշկության մեջ լայն կիրառում ունեն. դրանցից պատրաստվող յուղն ունի շատ օգտակար հատկություններ: Խոսքը դափնետերևի մասին է: Ահա թե որոնք են դրա գլխավոր օգտակար հատկությունները.

  • հանգստացնում է նյարդային համակարգը
  • լավացնում է իմունիտետը
  • մաքրում է աղիները
  • խթանում է քրտնարտադրությունը
  • օգնում է հոդացավերի և երակների վարիկոզ լայնացման ժամանակ
  • լավացնում է հիշողությունը
  • ազատում է գլխացավերից
  • Բաղադրատոմս.
    • 30 գ դափնետերև
    • 250մլ ձիթայուղ

    Պատրաստման եղանակ. Փակվող տարայի մեջ դնել դափնետերև և ձիթայուղ լցնել: Փակել և 14 օր պահել մութ տեղում: Ժամանակ առ ժամանակ թափահարել տարան: 2 շաբաթ անց քամել մառլյայի օգնությամբ և հեղուկը պահել սառը սենյակում:

  • Կիրառման եղանակ.
    • Գոլորշու վրա տաքացնել յուղը և քսել հիվանդ հոդերին:
    • Այն նաև կիրառվում է ականջների և գլխացավեևի ժամանակ, դրա համար յուղն անհրաժեշտ է քսել ականջների վերևի հատվածում: Յուղն արագ ներծծվում է:
    • Այս միջոցը նվազեցնում է ախորժակը:
    • Սա կարելի է օգտագործել նաև որպես լոսյոն՝ դեմքի մաշկի խնդիրներից ազատվելու համար:
    • Այս յուղն արդյունավետ է նաև բշտիկներից ազատվելու հարցում:

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *