Fri. Apr 19th, 2024

Սեփական ձեռքերով պատրաստված մոմակալը լավագույն միջոցն է ռոմանտիկ մթնոլորտ կազմակերպելու համար: Ավելի հեշտ է այն պատրաստել շշերի ներքևի կեսից: Դա անելու համար, բավական է կտրել շիշը մեջ տեղից: Եթե տանը չկա ապակի կտրելու սարք, կտրիր շիշը պարանով:

Պարանը թրջիր ացետոնով, փաթաթիր շիշը ենթադրյալ կտրելու տեղում և վառիր:

Սպասիր, մինչև ապակին տաքանա, ապա շիշը դիր սառույցով ջրի ամանի մեջ, ապակին կպոկվի հենց նշված գծից ջերմաստիճանի անկման ազդեցության տակ:

Երբ հին պլաֆոնները ամբողջովին ձանձրացրել են, նրբագեղ լուծումը կլինի գինու շշից սեփական ձեռքերով պատրաստված ջահը:Կտրիր հատակը և օգտագործիր շիշը որպես պլաֆոն: Կստացվի արքայական ջահ:

Շշերից պատրաստված ամենապարզ իրերը տարբեր տեսակի սպասքներն են:

Դուք կարող եք դիմել ապակու արհեստանոց, որտեղ շշերին ճիշտ ձև կտան բարձր ջերմաստիճանի միջոցով:

Դուք կարող եք կտրել շիշը ուղղահայաց, երկու կեսի բաժանել և հարթեցնել եզրերը: Տես, թե որքան գեղեցիկ է ստացվում:Գեղեցիկ ձևով շիշը կարող է օգտագործվել որպես հեղուկ օճառի տարա:

Բավական է գնել խանութից գլխիկը և հերմետիկ ամրացնել այն շշին։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *