Sun. Apr 14th, 2024

Արդեն երկու տարիյա ինչ մարդուս ուզում եմ խելքի բերեմ։ Ասա այ մարդ, չէիր ուզում չպսակվեինք, հիմա ինչի ես պատվիես հետ խաղում։ Կյանքս կերել ա, էլ հնարք չի մնացել, որ ուշադրությունը գրավեմ, բոլոր տարբերակներն էլ փորձել եմ։ Սկզբում մերս ասում էր դիմացի, սաղի հետ էլ պատահում ա, պիտի դու քո ընտանիքը պահես, բայց հիմի ինքն էլ արդեն հույսեր չունի, որ էս ամեն ինչը կշարունակվի։

Ախր քանի տարիյա հետևից վազում եմ, որ ուրիշնորի վրայից աչքը կտրի, սիրուհիներ չպահի։ Դե գիտեմ իրա բնավորությունը դրա համար էլ չեմ կարա վստահեմ էտ հարցում։ Բայց ոչ մի բան չի գնահատում, ինձ ասում ա, որ իրան խանգարում եմ։ Էտ էլ իրա գործն ա, արդեն էլ համբերություն չունեմ։ Էս էլ իրան արժանի պատասխան կտամ։ Հիմա ինչ խորհուրդ կտաք, արժի՞ սիրեկան պահել։

Ուշադրության պակաս ունեմ, համ էլ ուզում եմ մարդուս դաս տամ։ Թեկուզ ընենց շշմած ա, որ երևի գլխի էլ չնկնի։ Մենակ կիսուրս ա ջանում, որ մեր ընտանիքը չքանդվի։ Ճիշտ ա ես գնահատում եմ էտ ամենը, բայց ինքն էլ ստեղ իրա շահը ունի։ Հիմա չեմ ուզում մանրանամ, քանի որ պետք չի որ բոլորը էտ մասին իմանան։ Դու մենակ ինձ ասեք, հիմա ես ո՞նց վարվեմ։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *