Sun. Apr 14th, 2024

Ամերիկացի փոփ երգչուհի Սքայլեր Հիքսին մահացած են գտել։ Նրա մարմինը հայտնաբերվել է Հարավային Կարոլինայում ընկերոջ տանը, գրում է Deadline-ը:

23-ամյա երգչուհու մայրը՝ Ջոդի Հիքսը, պնդում է, որ իր դուստրը տառապում էր դեպրեսիայից և հոգեկան անկայունությունից։ Բացի այդ, նա իբր չարաշահել է հոգեակտիվ նյութեր։

Նշենք, որ Հիքսը համբավ է ձեռք բերել, երբ 14 տարեկան էր: Այդ ժամանակ նա մասնակցել է America’s Got Talent ամերիկյան հեռուստաշոուին։ Նա նաև երգչուհի Սելենա Գոմեսի «նմանակն» էր։

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *